ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վաշինգտոնը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, այդ թվում՝ թույլ տալ բոլոր քաղաքացիներին խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքը։

«Խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի մի մասն են։ Մենք լիովին աջակցում ենք Ադրբեջանի Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի հիմնարար ազատությունների եւ խաղաղ հավաքների իրացման մարդու իրավունքին»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով Բաքվում շաբաթ օրը՝ մայիսի 14-ին, խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած վերջին բռնությունների վերաբերյալ TURAN-ի հարցմանը:

«Ինչպես ամբողջ աշխարհում, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել լրատվամիջոցների անվտանգությունը եւ պաշտպանել իրենց աշխատանքը կատարելու լրագրողների հնարավորությունը՝ առանց բռնության, սպառնալիքների կամ անարդար կալանավորման վախի»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular