Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո Սաղաթելյանը ներկայացրեց պայմանավորվածությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Դիմադրություն» շարժման առաջնորդները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Սաղաթելյանը հանդիպումից հետո հայտնեց` ոստիկանապետն իրենց տեղեկացրել է, որ 1 ոստիկանի գործունեությունն արդեն կասեցվել է։
«Ներկա պահին 37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ։ Այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն, ոստիկանությունն էլ շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ և կոնկրետ դեպքերով»,– նշեց Սաղաթելյանը։
Նա նաև ընդգծեց, որ այն ավելի քան 80 մեքենաները, որոնք ավտոերթերի ժամանակ տարվել են հատուկ պահպանման տարածք և մինչ օրս չեն վերադարձվել սեփականատերերին, կվերադարձվեն։