ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաթեթիկներով թեյերը խիստ վնասակար են մարդկանց առողջության համար. գիտնականներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ փաթեթիկներով սև թեյը պարունակում է մարդկանց առողջության համար վնասակար նյութեր, գրում է «Ռոսիյսկայա գազետան» («Российская газета»): Նրանք անալիզի են ենթարկել թեյի երեք էժանագին և երեք թանկարժեք տեսակ:

 Պարզվել է, որ գրեթե բոլոր թեյերը պարունակում են առնվազն երեք տեսակի թունաքիմիկատ, իսկ թեյերից մեկում նույնիսկ հայտնաբերվել է այդ վնասակար նյութերի տաս տեսակ՝ չնայած, որ դրանց չափաբաժինը չի գերազանցել թույլատրելի նորմայի սահմանը: Բացի այդ, անալիզի ենթարկված թեյի վեց տեսակից հինգում փորձագետները անտրախինոն են հայտնաբերել, որը համարվում է վտանգավոր քաղցկեղածին նյութ և արգելված է ԵՄ-ում:

 Ի դեպ՝ թեյի վնասի մասին ավելի վաղ խոսել են նաև բրիտանացի գիտնականները: Գլազգոյի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մեծ քանակությամբ թեյ օգտագործելը բացասաբար է ազդում տղամարդկանց առողջության վրա՝ առաջացնելով շագանակագեղձի քաղցկեղ:

 Գիտնականները նման եզրահանգման են եկել 21-75 տարեկան 6000 տղամարդու բժշկական տվյալներն անալիզի ենթարկելուց հետո: Պարզվել է, որ թեյի գործածությունը չարաշահող կամավորների մեծ մասը տառապում է շագանակագեղձի բորբոքումով, իսկ առանձին դեպքերում նույնիսկ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել:

 Փորձագետների հաշվարկներով՝ օրական ավելի քան 7 բաժակ թեյ խմելը բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը գրեթե 50%-ով: Բացի այդ, պարզվել է, որ թեյն առաջացնում է ոչ միայն քաղցկեղ, այլ նաև երիկամների և աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարումներ:

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular