Քաղաքագետ. «Պառակտված ժողովուրդներըը պետք է միավորվեն»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆRegnum.ru-ն գրում է, որ Ռուսաստանը պետք է վերացնի ժողովուրդներին արհեստական սահմաններով բաժանելու հետևանքները: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
«Մեր սկզբունքային դիրքորոշումը պետք է լինի այն, որ Օսիան պետք է միավորվի, օսերը պետք է միավորվեն Ռուսաստանի կազմում, նրանք պառակտված ժողովուրդ են։ Դա ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ որ կերպ ցանկանում ենք վնասել Վրաստանին, այլ պարզապես դա արդարացի կլինի։ Նույն կերպ ռուսները պետք է վերամիավորվեն: Ճիշտ նույն կերպ Լեռնային Ղարաբաղի հայերը, նրանք իրավունք ունեն ունենալ սեփական պետությունը և հետագայում՝ ցանկության դեպքում, կարող են միավորվել Հայաստանի հետ։ Բանն այն է, որ բոլորովին անընդունելի է արհեստական սահմաններով ազգերին բաժանելը, որը ժամանակին թույլ են տվել բոլշևիկները պատեհապաշտ նպատակներով։ Եվ եթե Ռուսաստանը ելնում է միջազգային հարաբերություններում արդարության սկզբունքից, ապա պետք է իրագործի այդ գաղափարը»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Հարավային Օսիան հայտնել է Հյուսիսային Օսիայի հետ Ռուսաստանի Դաշնության կազմում միավորվելու իր մտադրության մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը