Փեսացուն հարսանիքի օրը 4 կնոջ է բռնաբարել
ԻՐԱՎՈՒՆՔԼոնդոնի 28-ամյա բնակիչ Դերի Ֆլին ՄքՔանը հաջորդ ամիս կկանգնի դատարանի առաջ՝ իր իսկ հարսանիքի օրը 4 կնոջ բռնաբարելու գործի շրջանակում:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կանանց հանդեպ իրականացված բռնությունների վերաբերյալ մանրամասներ չկան:
Նշվում է միայն, որ բռնաբարվածներից մեկը 24 տարեկան է: Հայտնի է, որ ՄքՔանը նրան սեռական բռնության ենթարկելուց բացի նաև կողոպտել է:
Մեղադրյալի կինը, որը գտնվում է հղիության վերջին ամիսներին, հրաժարվել է մեկնաբանել ամուսնու արարքները: