ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպանի հայտարարությունն ամբողջությամբ բացահայտում է, թե ով է հովանավորում Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում:

«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ այս հայտարարությունը բացահայտ՝ երրորդ երկրի կողմից մեր երկրի ներքին գործերին խառնվելու ձև է.

«ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ես դիտարկում եմ որպես օրերս ՀԱՊԿ-ում Փաշինյանի ելույթի շարունակություն, որը փորձ էր կրկին ՀԱՊԿ-ը խայտառակելու և իր արևմտյան հովանավորներին և իրեն իշխանության բերած ուժերին հաճոյանալու, ցույց տալու, որ ինքը ներսից քանդում է ՀԱՊԿ-ը: Հայտարարության մեջ դեսպանը շատ պարզ բացահայտում է, որ 2018 թվականի` այսպես կոչված Թավշյա հեղափոխության ետևում իրենք են կանգնած, ինչպես նաև, որ 2021 թվականի արտահերթ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իրենք պաշտպանում են: 

Ոչ մի երկրի դեսպան իրավունք չունի նման հայտարարություններով հանդես գալու: ՀԱՊԿ-ի դեմ այսպիսի հարձակումները և Թրեյսիի պրոնիկոլական հայտարարություններն ամբողջությամբ ապացուցում են և բացահայտում, թե Նիկոլ Փաշինյանին ով է հովանավորում և որտեղից է ինքն ստանում այն տեքստերը, որոնք արտաբերում է` որպես ՀՀ ղեկավար` այն կամ այն հարթակներում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Համբարյանը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular