ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախ տալը էլ ուրիշ ո՞նց է լինում․․․ Սա ամեն ինչ «վարի է տալու»»․ Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ազգակործան պատուհասը» ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրված սկզբունքը փաստացի փոխարինել է «արցախայության իրավունքներ» անհեթեթ ու ոչինչ չասող եզրույթով։

Արցախ տալը էլ ուրիշ ո՞նց է լինում։

Արցախից հրաժարում նշանակում է հրաժարում Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերից ու ազգային արժանապատվությունից։

Երրորդ Հանրապետության հարգարժան հիմնադիր այրեր, արդյո՞ք ժամանակը չէ կապիտուլյանտ «ազգակործան պատուհասին» միասնական ուժերով հեռացնել իշխանությունից։

Մի կողմ դրեք կուսակցական ու անձնական տարաձայնությունները։

Սա ամեն ինչ «վարի է տալու» ու ամբողջապես զրոյացնելու է ձեր տասնամյակների արդյունավետ գործունեությունը։

Հետո ուշ է լինելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular