ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,«Նիկոլ, դավաճան» վանկարկումների ներքո Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան մեկնարկել է ընդդիմության անհնազանդության ակցիան։ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթը Բաղրամյան 26–ում ակցիա է  իրականացրել այն ժամին, երբ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունն էր։

Այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև «Մարիոթ» հյուրանոցի այն հատված, որտեղ այցելելու էր Նիկոլ Փաշինյանը՝ քննարկման մասնակցելու համար։

Ոստիկանական բազմաթիվ ուժերով ու թիկնապահներով շրջափակված Փաշինյանը մուտք գործեց «Մարիոթ» հյուրանոց։ Այդ ընթացքում ցուցարարները վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան»,«առանց Նիկոլ Հայաստան»,«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular