ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաքարտերը բացվում են. Ռուսաստանն ակնհայտորեն ցույց տվեց, թե ում կողմից է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՄԻՊ-ի՝ առաջին հայացքից սովորական թվացող այս հայտարարության մեջ 1or.am-ն առանձնացրեց մեկ հատված. «Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն՝ ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը»։

Վստահորեն կարող ենք ասել՝ դեսպանը հյուրընկալվել է ՄԻՊ-ին՝ հենց այս միտքն արտահայտելու համար: Հայաստանի ամբողջ պատմության մեջ առաջին անգամ է ՌԴ դեսպանը նման թեմաներում միջամտում երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Սովորաբար, այս դերը միշտ կատարում էին ԱՄՆ, ԵՄ դեսպանները, բայց ոչ Ռուսաստանի: Փաստացի, Ռուսաստանն սկսում է զսպող դեր խաղալ և ակնհայտորեն ցույց է տալիս, թե ում կողմից է՝ չթաքցնելով իր համակրանքը ընդդիմության հանդեպ: 

Իրականում սա Ռուսաստանի կողմից սպասելի քայլ էր, հաշվի առնելով, թե ՀԱՊԿ իր ելույթում Փաշինյանն ինչպես փոխեց վեկտորները, որին անմիջապես հաջորդեց Միացյալ Նահանգների աջակցությունը՝ դեսպանի հայտարարության մակարդակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular