ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առաջարկել է շուտով ԵԽ գագաթաժողով անցկացնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ուրբաթ Թուրինում Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նիստից հետո ասել է, որ դրա մասնակիցները ցանկություն են հայտնել մոտ ապագայում ԵԽ գագաթաժողով անցկացնել պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Հեռարձակումն իրականացնում է իտալական RAI պետական ​​հեռուստատեսությունը։

«Ուրախ եմ հայտնել, որ այսօրվա քննարկումը բացահայտեց մոտ ապագայում ԵԽ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթաժողով կազմակերպելու ընդհանուր կամքը։ Այդ հանդիպման կենտրոնում, անկասկած, կլինի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ մեր բոլորի՝ նրան օգնելու պարտավորությունը»,- ասել է Դի Մայոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular