ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում՝ անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին։ Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, համաձայն որի՝ եկող տարի, թերեւս` տարեվերջին, սպասվում են խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ։ «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է նախագծում։

Հիմնավորումը սա է․ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր եւ չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ հանրապետության նախագահի ձեռքում»։ Կիսանախագահական համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ: Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ ԱԽ նախագահը: Գործող սահմանադրությամբ՝ գործադիրի ղեկավարը նախագահն է: Կառավարությունը նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող կոլեգիալ մարմինն է։ Իսկ կառավարությունը կազմված է պետնախարարից, նախարարներից, որոնց նշանակում եւ ազատում է նախագահը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular