ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն, որ մեր երկրում արդարադատությունը աբսուրդի ժանրի է հասնում եւ իրավապահների ոչ օբյեկտիվ գործելաոճը բացառապես քաղաքական պատվերի շրջանակներում է, ակնհայտ է՝ հատկապես վերջին օրերին հարուցված քրեական գործերով: Ինչպես հայտնի է, կալանավորվել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Այսինքն, ԶՈւ շտաբի նախկին պետի որդին կալանավորված է:

Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը փորձում է երկրում արդարություն ու կարգ ու կանոն հաստատել, սակայն, երբ համադրում ես նմանօրինակ այլ դեպքերի հետ, ակնհայտ է դառնում, որ իրավապահ համակարգը աչք է փակում քաղաքական իշխանության ներկայացուցիչների հարազատների կատարած ենթադրյալ հանցագործությունների վրա, իսկ ահա բարիկադից այն կողմ գտնվողներին ուղարկում բանտ:

Խոսենք փաստերով. Իգոր Խաչատուրովը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար, իսկ ահա Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության փորձի և 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք պահել, կրելու մեջ, շուրջ երեք ամիս ձևական հետախուզման մեջ մնալուց հետո ստորագրությամբ ազատության մեջ է: Ու սա միակ դեպքը չէ:

ԱԺ Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, օրերս մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: Նա մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Սակայն պատգամավորի որդին եւս ազատության մեջ է:

Ահա հենց այս փաստերն էլ ապացույց են այն բանի, որ իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով, ինչի արդյունքում տուժում է արդարադատությունը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular