ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջոնսոնն Էրդողանին կոչ է արել մինչև ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովը լուծել տարաձայնությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով կարգավորել իր տարաձայնությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ մինչև հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նա կոչ է արել նախագահ Էրդողանին աշխատել շվեդ, ֆինն և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ հաջորդ ամիս Մադրիդում կայանալիք գագաթնաժողովից առաջ լուծելու ցանկացած մտահոգություն, և ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել»,- ասված է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ԵՄ երկրների համար, ինչի կապակցությամբ նա նշել է, որ անհրաժեշտ է լրացնել դաշինքը այնպիսի արժեքավոր երկրներով, ինչպիսիք են Ֆինլանդիան և Շվեդիան»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular