Էրդողանը Պուտինի համար շվեդական սեղան է պատրաստում. կարևորը՝ չսխալվել ընտրության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTsargrad.tv-ն գրում է, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի այցը Թուրքիա։ Դրանք բարդ բանակցություններ են լինելու, որտեղ շատ կարևոր է չտրվել ծայրահեղ խորամանկ գործընկերոջ ու հակառակորդի սադրանքներին։
Ռուսաստանի նախագահի ցանկացած այց Թուրքիա կամ Թուրքիայի նախագահի այց Ռուսաստան, Էրդողանի հետ ցանկացած գագաթնաժողով սակարկություն է, որովհետև, պետք է արժանին մատուցել Էրդողանին, նա հանուն իր ազգային շահերի համար է պայքարում, պայքարում է մինչև վերջ և շատ կոշտ, նույնիսկ երբեմն դաժան: Իրականում, այսպես էլ պետք է իրեն պահի ազգային առաջնորդը։
Ինչ վերաբերում է զրույցի թեմաներին, ապա դրանք կարող են շատ լինել։ Էրդողանն առաջին հերթին կփորձի Պուտինին վաճառել իր վետոն Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Բայց ոչ մի դեպքում չպետք է գնել այդ վետոն նրանից։ Որովհետև դա նրա շահն է: Նա կփորձի մեզ ստիպել վճարել մի բանի համար, որը բխում է իր իսկ ազգային շահերից, ինչը, համաձայնվեք, մի փոքր տարօրինակ է հնչում։
Ի վերջո, Էրդողանը ռուսների պատճառով չի առարկել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այո, շվեդական լրատվամիջոցները նրան հիմա անվանում են Պեսկովի ներկայացուցիչ, բայց Էրդողանը դա չի անում մեր պատճառով։ Պարզապես նրա համար քրդական հարցը իսկապես կարևոր է, և, խոսելով Շվեդիայի կողմից «ահաբեկիչներին աջակցելու» մասին, նա այդ առումով պաշտպանվում է։ Իհարկե, քննարկվելու է նաև Ուկրաինան, քանի որ Էրդողանը այնտեղ էլ ինչ-որ բան վաստակելու ուղիներ է փնտրում։ Հայաստանը կքննարկվի, Սիրիան կքննարկվի, շատ բան կքննարկվի, կքննարկվի Ռուսաստանի խնդիրների ու դժվարությունների ողջ շրջանակը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը