ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում». Արեգնազ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում։ Առաջարկում եմ ժյուրիի կազմում ընդգրկել նաև դհոլչի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թմբուկչի դատավոր Դավիթ Արղամանյանին, դաշնակահար անհայտ նախագահ էն սպիտակ մազերով մարդուն և հարսանիքի համար պարի դասերի հաճախած Պնախարար Սուրեն Պապիկյանին։ Դե իսկ Նիկոլն էլ կարող է իր անտաղանդ պարով ու դըմփ-դըմփ-հու-ով դամ պահել։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ մի կուշտ կհուզվեն և կհիանան ժողովրդավարության բարձրագույն լիգային հարիր այդ տեսարանից։ Ի պատիվ Նիկոլի առաջ մի քանի տակ խոնարհվող այս տիկնանց՝ ժյուրիի անունն էլ կարող են դնել «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ»։
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular