ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չալաբյանը լուսավոր մարդ է, և ես չեմ հավատում, որ ինքը գումար է բաժանել. Անահիտ Բախշյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի կարծիքով` Չալաբյանը չէր կարող անել այն, ինչում մեղադրվում է.

«Վատառողջության պատճառով չեմ հետևում մանրամասներին, բայց Ավետիք Չալաբյանի մասին ունեմ բավականին լավ կարծիք: Չալաբյանը լուսավոր մարդ է, և ես չեմ հավատում, որ ինքը գումար է բաժանել:

Հիմա մեր երկրում այնքան թաց ու չոր, հին ու նոր խառնվել են իրար, որ դժվարանում եմ ասել՝ կոնկրետ Չալաբյա՞նն է նրանց թիրախում, թե քաղաքական ինչ-որ խաղեր են: Ես միայն հույսով սպասում եմ, որ այդ անհիմն որոշումը կչեղարկեն և նրան շատ շուտով բաց կթողնեն»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը։

Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular