ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում հայտնել են, որ Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում փոխվել է Ազովի ծովի կարգավիճակը: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։

«Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ուկրաինացի ազգայնականներից Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հարավային հատվածների ազատագրումից և դրանց կարգավիճակի որոշումից հետո Կիևի իշխանություններն ակնհայտորեն կկորցնեն ելքը դեպի Ազովի ծով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular