ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոխորհրդի դատարկ խոստումները հայերին «չեն մտել Փաշինյանի ուղեբեռի մեջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով Բրյուսելում էր։ Առաջին մարդը, ում հետ նա հանդիպել է, եղել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերականգնման հեռանկարները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի հարցեր։ Դրանից հետո Փաշինյանին ու Միշելին միացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայտնի է, որ նրանց բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ։ Զրույցի արդյունքում, ըստ Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության, հաջողվել է պայմանավորվածություն է ձեռք բերել հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի աշխատանքը սկսելու շուրջ։

Բացի այդ, զրուցակիցները նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել հուլիսին կամ օգոստոսին։ «Քննարկվել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստմանը, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր»,- հայտնել է Փաշինյանի մամուլի ծառայությունը։

Հատկանշական է, որ Շառլ Միշելի հայտարարությունը մատնանշել է նաև այլ ասպեկտներ, որոնց շուրջ հնարավոր է եղել համաձայնության գալ։ Օրինակ՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են մաքսատուրքերի և երկու երկրների ենթակառուցվածքներով փոխադրումների սկզբունքների շուրջ։

Ինչևէ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը կարծում է, որ կարևոր չէ, թե Շառլ Միշելը որքան դատարկ խոսքեր է արտահայտել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայության։

«Դուք պետք է լսեիք, թե նախկինում ինչ խոստումներ էր տվել Արևմուտքը քրդերի անվտանգության հետ կապված, և թե ինչպես նա՝ Արևմուտքը մի գիշերում նրանց հանձնեց թուրքերին, որ կտոր-կտոր անեն։ Միայն Ռուսաստանն է արցախահայության անվտանգության երաշխավորը, Արցախում ոչ մի հայ չի մնա առանց իր խաղաղապահ առաքելության»,- ասել է Այվազյանը։

Նշենք, որ Փաշինյանի բրյուսելյան այցի ընթացքում Հայաստանում բողոքի ցույցերը չեն դադարել և շարունակվում են նոր ուժով:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular