ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերի մեծ մասը չի աջակցում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանում գործող իշխանությանը ջախջախելու համար ընդդիմությունը պետք է արմատապես նորանա: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ​​ակումբի անդամ Արման Ղուկասյանը։

«Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հարցն այն է, որ չնայած ցուցարարների թիվն այնքան չի ավելանում, որ հանգեցնի իշխանությունների համար իրական սպառնալիքների, սակայն բողոքի ալիքն ամբողջությամբ չի էլ մարում։ Բոլորը սպասում են գագաթնակետին: Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մեկ ամսից էլ ավելի։ Ինչ վերաբերում է ներկայիս իշխանության ժողովրդականությանը, ապա այն միանշանակ անկում է ապրում ու շարունակելու է ընկնել։ Սակայն բանն այն է, որ հանրությունը մի շարք հարցեր ունի ընդդիմադիր շրջանակներին. հասարակության ճնշող մեծամասնությունը չի աջակցում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։

Հենց այստեղ է առկա իրավիճակի բարդությունը: Կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը քաջ գիտակցում է, որ եթե ներկայիս բողոքի ակցիաները վերջնականապես մարեն, դա չի նշանակի, որ հասարակությունը սատարում է Փաշինյանին։ Ընդդիմադիր դաշտում առկա վակուումը ի վերջո լրացվելու է նոր քաղաքական դերակատարներով, և այդ ժամանակ Փաշինյանի և իր թիմի համար դժվար կլինի մրցակցել նախկինում իշխանություն չունեցողների հետ, և դժվար կլինի նրանց ինչ-որ բանում մեղադրել։ Հենց դրանից է խուսափում Փաշինյանը: Ներկայիս իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ընդդիմությունը լինեն հին իշխանության ներկայացուցիչներից, քանի որ հենց նրանք են թույլ տալիս իրենց մնալ իշխանության։

Իշխանությունները նպատակաուղղված աշխատում են, որ ժողովուրդն այսօր իրենց այլընտրանք տեսնի միայն հին իշխանությունների տեսքով։ Կարծում եմ, որ առաջիկայում կտեսնենք ներկայիս բողոքի ցույցերի ելքը, քանի որ մինչ այժմ ընդդիմությունը չի կարողացել փողոց դուրս բերել կրիտիկական զանգված, և այս պահին դրա նախադրյալները գործնականում չկան». - ասել է Արման Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից Հայաստանում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular