ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ չի կարելի անել «կրիտիկական օրերին». փաստեր, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանանց համար դաշտանային օրերը կարող են իրական փորձություն դառնալ, եթե նրանք չիմանան, թե ինչ է կարելի անել այդ օրերին, իսկ ինչ չի կարելի, ուստի այս հարցը պարզաբանելու համար takprosto.cc-ն ներկայացրել այն հիմնական տաբուները, որոնց կանայք հաճախ ուշադրություն չեն դարձնում:

Դաշտանի օրերին շատ կանանց մոտ առաջանում են ցավոտ զգացողություններ որովայնի ստորին հատվածում, որոնցից ազատվելու համար նրանցից շատերը ցավազրկողներ են օգտագործում: Սակայն այս օրերին հարկավոր է հաշվի առնել, որ կան շատ դեղամիջոցներ, որոնց գործածությունը կարող է խիստ վտանգավոր լինել: Առաջին հերթին՝ կտրականապես չի կարելի օգտագործել, դեղամիջոցներ, որոնք ազդում են արյան մակարդելիության ու ստեղծման վրա (անալգին, ասպիրին): Բացի այդ, պետք չէ ինքնուրույն դեղամիջոցներ ընդունել, նույնիսկ եթե դրանք չեն պարունակում ացետիլսալիցիլաթթու: Ցանկալի է, որ ցավազրկողները նշանակի բժիշկը:

Նաև հարկավոր է հաշվի առնել այն, որ դաշտանի ժամանակ փոխվում է կնոջ հորմոնալ ֆոնը, ուստի կարող է փոխվել նաև օրգանիզմի արձագանքը այս կամ այն դեղամիջոցին: Հարկ է հիշել, որ կարող են հենց այնպես ալերգիաներ առաջանալ, ուստի ցանկացած խնդրի դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:

Դաշտանի ժամանակ նաև չի կարելի տաք լոգանք ընդունել, քանի որ այն խթանում է արյան հոսքը և կարող է դառնալ արյունահոսության պատճառ: Նույնը վերաբերում է նաև տաք ցնցուղին և շոգեբաղնիքին:

Արյունահոսության պատճառ կարող է դառնալ նաև ալկոհոլի ընդունումը, ուստի ցանկալի է այդ օրերին խուսափել ալկոհոլային ըմպելիքներից:

Նույն պատճառով պետք չէ նաև ուտել սննդամթերքի որոշ տեսակներ, քանի որ դրանք նպաստում են արյան ստեղծմանը: Դրանց շարքին են դասվում շոկոլադը, խմորիչով հացը, չափազանց կծու կամ աղի ուտեստները, թթվասերը, ընկույզները, հավկիթը, կաթը, սուրճը, մսամթերքը: Նման սնունդը կարող է դառնալ նաև գլխացավերի և նույնիսկ գլխապտույտների պատճառ: Հարկ է հիշել, որ աղեստամոքսային համակարգը անմիջականորեն կապված է միզասեռական համակարգի հետ, ուստի կարգավորելով սննդակարգը՝ կարելի է նույնիսկ ազատվել ցավոտ զգացողություններից:

Բացի այդ, հարկ է հիշել, որ դաշտանի օրերին ցանկացած կոսմետիկ պրոցեդուրա կլինի ապարդյուն: Նույնիսկ վարսերը ներկելու դեպքում կարելի է անսպասելի արդյունք ստանալ: Նաև դաշտանի ժամանակ պրոգեստերոնի բարձր մակարդակի հետևանքով ուժեղանում են ցավոտ զգացողությունները, ուստի նույնիսկ հոնքերը կարգի բերելը կարող է բավական ցավոտ պրոցեդուրա դառնալ:

Խնդիրը հորմոնալ ֆոնի մեջ է. մազերն ու մաշկը սկսում են «արտասովոր պահվածք ցուցաբերել», ուստի դրական արդյունքի փոխարեն, կարելի է նույնիսկ վնասել օրգանիզմին:


Նաև անհրաժեշտ է հաշվի առնել, որ դաշտանի օրերին կանայք ավելի էմոցիոնալ են դառնում: Հարկավոր է հոգ տանել օրգանիզմի մասին և ավելորդ սթրեսների չենթարկվել: Աշխատեք չդիտել դրամատիկ ֆիլմեր, չկադալ տխուր գրքեր և չքննարկել ցավոտ հարցեր: Խուսափեք բոլոր բացասական էմոցիաներից, հիստերիաներից ու տհաճ ապրումներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular