ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եթե միասնական ենք, պլանավորում են մի բան անել և գիտենք ինչի համար, ուրեմն հաջողում ենք։ Այս նույնը պետք է անենք մեծ մասշտաբով։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն քաղաքացիները, որոնք կիսում են մեր գաղափարները ,գան և մեր կողքը կանգնեն»,- «Դիմադրություն» շարժման երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում։ Դա նրանց քաղաքականությունն է։  Բրյուսելում հանդիպումից հետո արված վերջին հայտարարությունից տեսանք, որ ամեն ինչ գնում է նրան, որ Ղարաբաը մնա Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ  գնալով իրենց շարքերը համալրվում են՝ անկախ եղանակային պայմաններից։

«Եղանակին նայեք և տեսեք որքան մարդ կա այստեղ։ Կա վճռականություն։ Շարժման մարման մասին ընդհանրապես խոսք չի կարող գնալ»,- եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular