ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Միխայիլ Մյասնիկովչը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության մասնակիցներին կհաջողվի մինչեւ այս տարվա վերջը համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը:

«Փաստորեն մնացել Է առայժմ երեք վիճելի հարց գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ: Եվ ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք համաձայնագրի այդ նախագծի վերաբերյալ նույնպես փոխընդունելի որոշում կգտնենք»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է ԲելՏԱ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վեճերի թվում Մյասնիկովիչը նշել Է գազի մղման տարֆների ձեւավորման հարցախումբը, երրորդ երկրներից գազի ներմուծմանը վերաբերող հարցերը: Բացի դրանից, լուծվում Է երկարաժամետ պայմանագրերի հետ ինչպես վարվելու հարցը, որոնք արդեն կնքվել են ԵԱՏՄ-ի երկրների միջեւ:

«Իսկ ընդհանրապես մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք բնական մենատիրությունների գործունեության տեսանկյունով»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Մյասնիկովչը հավելել Է, որ ԷլեկտրաԷներգիայի միասնական շուկայի շուրջ «փաստորեն ամեն ինչ կարգավորված Է»:

«Այժմ ընթանում Է փաստաթղթերի մշակումը, եւ դրանք բարձր աստիճանի պատրաստության վիճակում են նավթի եւ նավթամթերքների շուկայի վերաբերյալ»,- նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: ԵԱՏՄ-ում Էներգապաշաների ընդհանուր շուկաները պետք Է սկսեն գործել 2025 թվականի հունվարի 1-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular