ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհանգստությունը հայտնելով Բրյուսելում մայիսի 23ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության տեքստի վերաբերյալ։ Արցախի խորհրդարանականները վերահաստատել էին նախորդ հայտարարության մեջ ՀՀ իշխանություններին ուղղված իրենց մոտեցումները։ Այս հայտարարությանը չէր միացել Սամվել Բաբայանի կուսակցությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Բաբայանի խմբակցությունը չի միացել՝ հայտարարության տեքստում հստակ հակափաշինյանական ձևակերպումների պատճառով: Միայն հաջորդ օրը՝ մայիսի 25-ին, նրանք առանձին հայտարարության տեքստ տարածեցին, որտեղ շատ հպանցիկ անդրադարձ կար նաև ՀՀ իշխանություններին։ Արցախում բաբայանական այս հայտարարությունը գնահատում են որպես սեփական դեմքը փրկելու փորձ: Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Մենք տեղեկություններ ունենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունում ներկայումս բավական լարված մթնոլորտ է, կան ընդգծված բևեռացումներ։ Կուսակցության մի հատվածը փորձում է «խաղեր տալ» Արայիկ Հարությունյանի հետ, մյուս հատվածն ամեն կերպ ջանում է չասոցացվել Սամվել Բաբայանի հետ՝ բայց և միաժամանակ չցանկանալով փչացնել հարաբերությունները վերջինիս հետ և բացահայտ դուրս գալ նրա դեմ։

Թերթի տեղեկություններով, տարբեր զրույցներում նրանք քանիցս նշել են, որ մնացել են «երկու քարի արանքում», քանի որ իրենք նույնպես ցանկանում են ՀՀ իշխանությունների դեմ արտահայտվել և իրենց իրական կարծիքը հայտնել, սակայն Բաբայանն ամեն կերպ կանխում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular