ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է, սակայն դրա հանգամանքներն օբյեկտիվ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպմանը, որը ՌԴ-ին շրջանցում էր: Նշենք, որ այդ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն ստեղծվեց սահմանագծման եւ սահմանազատման հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողով ստեղծելու մասին: Ռուս քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է, եւ, բնականաբար, ակտիվություն լինելու է:

«Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները: Այսօր շատ բան է կախված նրանցից: Երեւանը փորձում է մանեւրել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են: Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին, պարզ կդառնա առաջիկայում», – նշեց նա: Նկատենք՝ ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որեւէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:

Դրան վերաբերող թույլ ձեւակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ռուս քաղաքագետը նկատում է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է դրվել Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ այդ հարցն ամենեւին էլ առաջնային չէ, այլ, կարծես թե, լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular