Թեստ․ Ինչ է վկայում ձեր մասին ձեր նստելու դիրքը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀոգեբաններն ասում են, որ մարդու նստելու դիրքը շատ կարևոր է։ Այն արտացոլում է մարդու մտածելակերպն ու ներաշխարհը։
prikolno.cc-ն գրում է, որ թվում է, թե նստելու դիրքն ոչ մի նշանակություն չունի, սակայն, իրականում այն շատ բան կարող է պատմել մարդու մասին։ Ուշադիր նայեք, թե ինչպես եք նստած ու բացահայտեք ձեր մասին այն, ինչ չգիտեիք։
A. Այս դիրքով նստող մարդիկ փորձում են չնկատել խնդիրները։ Նրանք հավատում են, որ ամեն բան կարելի է հեշտությամբ լուծել և չեն ցանկանում ավելորդ անգամ ծանրաբեռնել գլուխը։ Նրանց հետ շատ հեշտ է շփվել, նրանք բարյացակամ են ու ընկերասեր։
B. Այս դիրքով նստող մարդիկ երազողներ են։ Նրանք մշտապես ամպերում են։ Այսպիսի մարդկանց համար կարևոր են զգացմունքները, նրանք հենց դրանցով են առաջնորդվում։ Այս մարդիկ սիրում են ճանապարհորդել, ակտիվ կյանքով ապրել ու նոր ծանոթություններ հաստատել։
C. Այս դիրքով նստող մարդիկ լավ գիտեն, թե ինչ է հարմարավետությունը։ Նրանց համար միևնույնն է օտար մարդկանց կարծիքը, նրանք անում են այնպես, ինչպես ցանկանում են։ Նրանք չեն սիրում կատարյալ կարգապահությունը, իսկ ամենից շատ կանոնները խախտել են սիրում։
D. Այս դիրքով նստող մարդիկ չեն սիրում ուշանալ և տանել չեն կարողանում այն մարդկանց, որոնք ուշանում են։ Նրանք շատ պունկտուալ են և ամեն ինչում կարգապահություն են սիրում։ Նրանք կարող են կոպիտ թվալ, սակայն իրականում շատ հանգիստ ու հոգատար են։
E. Այս դիրքով նստող մարդիկ շատ համեստ են։ Նրանք չեն սիրում երկար խոսել, իրենց ասելիքը կարճ ու կոնկրետ են ասում։ Նրանց համար կարևոր են մարդկային հատկանիշները, նրանք գնահատում են ազնվությունն ու անկեղծությունը։