Իրանն առաջարկել է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ցանկանում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունը։
Թեհրանի ներկայացուցիչն այս մասին հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
Ավելի վաղ Իտալիան, Հունգարիան եւ Կիպրոսը կոչ էին արել վերսկսել բանակցությունները Կիեւի եւ Մոսկվայի միջեւ։ Եվրոպական երկրների դեսպանների հանդիպմանն առաջարկի նախաձեռնողն Իտալիայի ներկայացուցիչն էր որը դեռ մայիսի կեսերին Ուկրաինայում խաղաղ կարգավորման չորս փուլային ծրագիր էր ստեղծել։ Հռոմում առաջին փուլում առաջարկվել էր հրադադարի հասնել, ինչը ճանապարհ կբացի հետագա բանակցությունների համար։
Ընդ որում, ռուսական կողմը կարծում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը կախված է նրանից, թե Կիեւի կողմից ով կմասնակցի դրանց: