ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրանից հետո ժողովրդին նայելու եք միայն երկաթե վարագույրների հետևից․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ւշխան Սաղաթելյանը Կառավարության շենքի մոտ, որն այս պահին շրջափակված է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից, հայտարարեց․

«Մենք այստեղ ենք, որպեսզի միջազգային հանրությանը, Հայաստան ժամանած ցանկացած պատվիրակության շատ հստակ փոխանցենք ժողովրդի ուղերձը, որ այս շենքում նստած մարդը չի արտահայտում հայ ժողովրդի   կամքը և ոչ լեգիտիմ է։ Մենք նախօրոք ասել ենք՝իզուր դրսից մարդիկ մի հրավիրի, որպեսզի ցույց տաս,թե լեգիտիմ ես, մենք հակառակն ենք ապացուցելու, ինչպես հիմա։ Եթե դուք այստեղ չլինեիք, Չեռնոգորիայի նախագահը պետք է 15 րոպե առաջ ժամանած լիներ։, հետևաբար  կեցցեք, հալալ է ձեր կամքին ու վճռականությանը»։

Նա նշեց, որ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիների նպատակը Կառավարության շենք մտնելը չէ․

«Երկաթե ժալյուզներ են ավելացրել մուտքի մոտ։ Դու միշտ ժողովրդին տեսնելու ես այդ երկաթե վարագույրների հետևից»։

Սաղաթելյանը նաև կոչ արեց ներկաներին՝ ոստիկանների հետ ընդհարումների չգնալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular