Թունավորվել են շմոլ գազից և տեղափոխվել հիվանդանոց. տուժածներից մեկը մի քանի ամսական երեխա է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀունվարի 27-ին, ժամը 00.05-ին, 00.10-ին եւ 00.50-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 36-ամյա Գարեգին Թ.-ն, 32-ամյա Արմինե Խ.-ն, 9-ամյա Արամ Թ.-ն եւ մի քանի ամսական Նարեկ Թ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը, նույն օրը, ժամը 23.55-ի սահմաններում, կենցաղային գազի օգտագործումից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն: