Ընտրեք այն թեյը, որը կցանկանայիք ըմպել ու բացահայտեք ձեր գաղտնի ցանկությունները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՑուրտ օրերը շարունակվում են, իսկ թեյը տաքանալու ամենավստահելի ու համեղ տարբերակներից մեկն է։ Դժվար է գտնել այնպիսի մեկին, ով թեյ չի սիրում։
marketium.ru-ն գրում է, որ թեյի տեսակը կարող է շատ բան պատմել մարդու մասին։ Այն թեյը, որը նախընտրում եք վկայում է ձեր գաղտնի ցանկությունների մասին։
Եթե դուք ընտրել եք կանաչ թեյն, ապա ցանկանում եք հանգստանալ։ Ձեր կյանքը ներդաշնակության կարիք ունի, իսկ դուք հոգնել եք ամենօրյա հոգսերից ու ցանկանում եք որոշ ժամանակ միայնակ մնալ սեփական մտքերի հետ։
Եթե դուք ընտրել եք սպիտակ թեյն, ապա նշանակում է, որ ձեզ ինչ որ նոր զգացողություններ են պակասում։ Դուք ցանկանում եք որևէ նոր բան բացահայտել և դրա համար ամեն բանի պատրաստ եք։
Եթե դուք ընտրել եք երիցուկով թեյն, ապա դուք անհանգիստ եք։ Դուք վախենում եք հիվանդություններից ու պատրաստ եք բժիշկի օգնությանը դիմել։
Եթե դուք ընտրել եք սև թեյն, ապա դուք ցանկանում եք հաջողության հասնել։ Հաջողություն ունենալու համար պատրաստ եք շատ աշխատել ու անել ամեն հնարավորը։
Եթե դուք ընտրել եք ուրցով թեյն, ապա դուք ցանկանում եք ճանապարհորդել։ Դուք դեմ չեք որևէ նոր հորիզոն բացահայտել և նոր մարդկանց հետ ծանոթանալ։
Եթե դուք ընտրել եք Կարկադեն, ապա դուք արվեստի հետ առնչվելու անհագ ցանկություն ունեք։ Մի խեղդեք ձեր ցանկությունները։