Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ վերանայել ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին՝ վերանայել իր քաղաքականությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաշվի առնել Փհենյանի օրինական մտահոգությունները: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը: Նրա խոսքով՝ բոլոր երկրների անվտանգությունն անբաժանելի է:
«Եվ մի երկրի անվտանգությունը չի կարող հենվել մյուս երկրների անպաշտպանության վրա»,-նշել է նա: «Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել եւ Միացյալ Նահանգներին՝ լրջորեն վերանայել իր քաղաքականությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ, ընթանալ ընդհանուր կարգավորման ուղղությամբ եւ հաշվի առնել ԿԺԴՀ-ի օրինական մտահոգությունները»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: