Սթոլթենբերգը պայման է դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիան և Շվեդիան դժվար թե դառնան դաշինքին միանալու թեկնածուներ ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովում, եթե չկատարեն Թուրքիայի պահանջները, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը։
«Երբ դաշնակիցը խնդիր է բարձրացնում, դու պետք է լուծես այն, միշտ այդպես է արվել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան՝ որպես հրավիրված երկրներ, կկարողանան մասնակցել Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 28-30-ը։
Միաժամանակ Սթոլթենբերգը նշել է, որ իրենց համար «դժվար կլինի» նրանց վերաբերվել որպես թեկնածու երկրներ, եթե մինչև հունիսի 28-ը երկրները չարձագանքեն Թուրքիայի պահանջներին։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու հայտ։ Թուրքիան արգելափակել է այդ դիմումների քննարկման գործընթացի մեկնարկը։