ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մենք կորցրեցինք Արցախը, այս երկրագնդի վրա ապրելու արժանապատվությունը հետն ենք կորցնելու. Արման Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության նախաձեռնած գործընթացում ընդգրկված են տարբեր հասարակական, քաղաքական միավորներ և գործիչներ, և իշխանությունների կողմից թիրախավորվում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում հատկապես ժողովրդի շրջանում վստահություն վայելող և արտերկրում մեծ կապեր ունեցող գործիչները։

Սիրված դերասան, Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային  թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն անհնազանդությունների առաջին օրերից ընդդիմադիրների շարքերում էր:

1or.am-ի հետ զրույցում խոսելով ոստիկանների կողմից կիրառված անհամաչափ բիրտ ուժի և զանգածային ձերբակալությունների մասին, դերասանը նշեց.

«Մենք հայրենիքի կեսն ենք կորցրել, այս ձերբակալություններն ի՞նչ են, այնքան բան ենք կորցրել, սա էլ չլինե՞ր, դեռ ավելի վատ կարող է լինել: Այդքան զոհ, այդքան կորուստներ, և դեռ ուրիշ բաներից են խոսում: Ես նոր եմ վերադարձել Արցախից, մենք այնտեղ ներկայացումների էինք, գրեթե մեկ շաբաթ մնացինք: Այնտեղ ամեն ինչ երևում է՝ ինչն ինչոց է»

Դերասանի խոսքով՝ մեր խնդիրն այն է, որ չենք կարողանում սիրել մեր երկիրը,

«Մեծից` մանուկ, անդադար ինչ-որ պատճառներ ենք փնտրում միմյանց մեղադրելու: Փաստը մնում է փաստ, որ Արցախն այսօր մեծ հարցականի տակ է, ոմանց համար էլ հարցն արդեն վաղուց լուծված է: Բայց սա աթույլատրելի է, մենք պետք է հասկանանք, որ եթե կորցրեցինք Արցախը, այս երկրագնդի վրա ապրելու արժանապատվությունը հետն ենք կորցնելու: Այն մարդիկ, ովքեր անհոգի են, իհարկե, ամեն տեղ էլ կկարողանան ապրել՝ առանց խղճի խայթի: Բայց ում սիրտը բաբախել է այս երկրի համար, շատ ծանր են տանում ու չեն կարողանալու հանգիստ ապրել:

Լավ, մենք վաղը մեր երեխաներին ի՞նչ ենք ասելու: Չէ՞ որ ամեն սերունդ ինքն է պատասխանատու այն ժամանակաշրջանի համար, որում ապրում է: Հավասարումներ են չէ՞ լինում` մի քանի անհայտով, լիքը թվեր, տառեր, վերջում հավասար է զրոյի, հիմա այդ հավասարումն է. վերջում հավասարի նշան ենք դրել, ստացվել է զրո, ես ուրիշ բան չեմ կարող ասել»:

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular