ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. ո՞րն է պատճառը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ, շատ հաճախ կառավարական առանձնատանն ընդունում է ՔՊ վերնախավի ներկայացուցիչներին: Հիմնականում նրանց, որոնք կարող են թիմում եղանակ փոխել, երկար զրուցում է, գոտեպնդում, վստահեցնում է, որ իշխանությանը ոչինչ էլ չի սպառնում, քանի որ իրենց հետ է եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը։ Փորձում է հոգեկան հանգստություն եւ համոզմունք ներշնչել, որ իրենք երկար են մնալու իշխանության: Նա անձնական շփումների ժամանակ կարողանում է թիմակիցներին գցել իր ազդեցության տակ: Եւ չնայած դրան շարքային ՔՊ-ականները, որոնց բախտ չի վիճակված մշտապես տեսնել «առաջնորդին», նկատել են, որ թիմի կարկառունները` Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել:

Ի դեպ, բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը դեռեւս չի հանդիպել ֆրակցիային, սովորաբար արտերկրյա այցերից հետո Փաշինյանը թիմի հետ հանդիպում է եւ հաշվետվություն է ներկայացնում, ՔՊ-ականներն անհամբեր սպասում են այդ հանդիպմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular