ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումներ փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գործընկերները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն փոխզիջման գնալ Թուրքիայի հետ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելու հարցում, և Անկարայի մտահոգությունների վրա աչք չեն փակի, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Ակնհայտ է, որ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Ստոկհոլմում, ո՛չ Հելսինկիում չեն կարողանա այդքան հեշտ մի կողմ դնել թուրքական կողմի մտահոգությունները: Չեմ կարծում, որ Անկարային կարելի է համոզել միայն ՆԱՏՕ-ի համերաշխության մասին փաստարկի միջոցով: Կարծում եմ, որ որոշ փոխզիջումներ կգտնվեն, որոնք կհամապատասխանեն Անկարայի ձևակերպված շահերին ու դիրքորոշումներին»,- ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ կապված այդ երկրների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը ներգրավված անձանց արտահանձնելու մերժման, ինչպես նաև «ահաբեկչական կառույցների» վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայության հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular