ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրուսոլոգը ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի բռնկման վտանգավոր հետևանք է նշել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Lenta.ru-ն գրում է, որ ԿԺԴՀ-ում և Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճը կարող է նոր շտամների առաջացման պատճառ դառնալ։ Վիրուսային վարակի բռնկման նման վտանգավոր հետևանքն է նշել Մոսկվայի պետական ​​համալսարանի կենսաբանության ֆակուլտետի վիրուսաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսեյ Ագրանովսկին։ «Նոր բնակչություն, նոր նյութ այդ հրդեհի բռնկման համար, որը կբերի նոր շտամների հավանական առաջացման: Այ հենց այդպես էլ առաջացել էր դելտա շտամը Հնդկաստանում, որտեղ շատ մարդիկ հիվանդ էին COVID-19-ով: Նոր շտամների հայտնվելը քիչ հավանականություն ունի, սակայն հիվանդների մեծ թվի դեպքում այդ հավանականությունը մեծանում է»,- զգուշացրել է Ագրանովսկին։

Պանդեմիկ վիճակի պահպանումը և վարակի ակտիվ տարածումը կօգնի COVID-19-ի հետագա տարածմանը։ Միաժամանակ, վիրուսաբանի խոսքով, ԿԺԴՀ-ի դեպքում վարակի ներթափանցումը այլ նահանգներ քիչ հավանական է երկրի փակ լինելու պատճառով, սակայն կարելի է խոսել Չինաստանի կողմից նման սպառնալիքի մասին։ Մասնագետը չի բացառել, որ Հյուսիսային Կորեայում կարող է տարածվել ոչ թե կորոնավիրուս, այլ մեկ այլ վարակ։ Անհնար է հստակ որոշել, թե կոնկրետ ինչով են հիվանդ ԿԺԴՀ-ի բնակիչները, քանի որ այդ մասին տեղեկություն չկա, իսկ վիճակագրությունը թաքցում է, կարծիք է հայտնել Ագրանովսկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular