ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկատուների հաշվին խնայողություններ արած Վահե Ղալումյանի ճոխ ձեռքբերումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն, Իջևանում նոր առանձնատուն է կառուցում: Ըստ լրատվամիջոցների` առանձնատունը գտնվում է Աղստև գետի ափին: Այս տեղեկությունը, մասնավորապես, «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել է ինքը` Վահե Ղալումյանը: Նա, ի դեպ, այս պահին բնակվում է Երևանում, իր բազմաթիվ այլ թիմակիցների հետ, ովքեր ընդհանրապես գրանցված են մարզերում:

Խնդիրն այնքան այն չէ, որ Վահե Ղալումյանը առանձնատուն է կառուցում, այլ այն է, թե ինչ գումարներով է կառուցվում վերը նշված առանձնատունը: 2021 թվականի հայտարարագրում Ղալումյանը նշել էր, որ իր բանկային հաշվի մնացորդները կազմել են 1,243,032.00 դրամ: Ստացված փոխառությունները կազմել են 28,000,000.00 դրամ, իսկ եկամուտը աշխատավարձից՝ 8,633,240.00 դրամ:

Ենթադրենք մի պահ, որ առանձնատունը Ղալումյանը կառուցում  է հենց վերը նշված վարկային միջոցներով: Սակայն, այս դեպքում էլ մեկ այլ հարց է առաջանում: Բանն այն է, որ Վահե Ղալումյանը պատկանում է այն պատգամավորների շարքին, ովքեր պետական բյուջեից ստացված միջոցներով Երևանում վարձով են բնակվում:  Տարեկան առնվազն 8 միլիոն եկամուտ ունեցող պաշտոնյան` չհաշված պարգևավճարները, միանշանակ կարող է իրեն թույլ տալ Երևանում տուն վարձել սեփական գրպանի եկամուտների հաշվին և բեռ չդառնալ հարկատուների վրա: Հատկապես, եթե ֆինանսական դրությունը թույլ է տալիս գետի ափին ճոխ առանձնատուն կառուցել, պետք է որ ամսական 100-150 հազարը մեծ գումար չլիներ՝ ամսական 600 հազար ստացող պատգամավորի համար: 

Ամեն դեպքում, Վահե Ղալումյանն այդպես չի մտածում և նախընտրում է Երևանում ապրել պետական բյուջեի հաշվին, իսկ ճոխ առանձնատունը կառուցել հարկատուների հաշվին խնայված գումարներով....

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular