ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միանշանակ դեմ եմ Չալաբյանի կալանավորմանը և համոզված եմ, որ գործը շինծու է. Դավիթ Ամալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս 160-ից ավելի մտավորականներ միացել են համաժողովրդական շարժմանը: Նրանք գտնում են, որ մեր երկրում անթաքույց խորանում են բռնաճնշումներն ու քաղաքական հալածանքները։

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը նույնպես միացել է ստորագրահավաքին: 

Վերջինիս խոսքով՝ հայ մտավորականը լռելու իրավունք չունի։ Այս ճակատագրական իրադարձությունների համապատկերում՝ սերունդների առջև արժանապատիվ կեցվածք պահպանելու մտահոգությամբ, կա միայն մի գերխնդիր՝ վճռականորեն կանգնել և կանխել երկրի կործանումը։ 

1or.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին կատարվող ապօրինի ձերբակալություններին և, մասնավորապես, Ավետիք Չալաբյանի կալանավորմանը, Ամալյանը նշեց. 

«Միանշանակ դեմ եմ Չալաբյանի կալանավորմանը և համոզված եմ, որ գործը շինծու է»։

Մեր հարցին՝ արդյոք տեղի ունեցող գործընթացների թիրախում Չալաբյանի ա՞նձն է, Ամալյանը պատասխանեց.

«Երկու տարբերակն էլ չեմ բացառում. կարող է և՛ հենց Չալաբյանի նկատմամբ հետապնդում լինել, և՛ նրա փոխարեն լիներ ցանկացած ուրիշը։ Ես, համենայն դեպս, քաղաքական այս պրոցեսներին չեմ խառնվում, ոչ էլ հասկանում եմ։ Ես միայն նպատակին եմ կողմ»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular