ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկա Մոդրիչ․ Կմնամ «Ռեալում»

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» 36-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաստատել է, որ երկարաձգելու է պայմանագիրն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ։

«Այո, ես կմնամ «Ռեալում», կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է AS-ը։

Ավարտված մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Մոդրիչը 2012-ին է Լոնդոնի «Տոտենհեմից» 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ», որի հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, Իսպանիայի քառակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ Իսպանիայի գավաթակիր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular