ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պղինձը թանկանում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի առավոտյան պղնձի գինը բարձրանում է դրա խոշորագույն ներկրող Չինաստանի տնտեսության ավելի արագ վերականգնման ակնկալիքների հիման վրա, վկայում են սակարկումների տվյալները։

Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0,32 տոկոսով՝ հասնելով 4,336 դոլարի մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս հետո առաքման պայմաններում աճել է 1,13 տոկոսով՝ մինչեւ 9459 դոլար, ալյումինի արժեքը՝ 0,23 տոկոսով՝ մինչեւ 2871,5 դոլար, ցինկի արժեքը՝ 2,89 տոկոսով՝ մինչեւ 3843,5 դոլար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular