ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարժվում ենք նախարարություններ հասկանալու՝ ով է կողմ և ով է դեմ այս հայանպաստ փաստաթղթին․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա չորս օրերի ընթացքում պետք է հստակ, թիրախավորված այցելենք տարբեր պետական հաստատություններ, բոլորը պետք է այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Սա հնարավորություն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը հայտնեն այս հայանպաստ փաստաթողթի վերաբերյալ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին իրենց կողմից հրապարակված հայտարարությանը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, սահմանազատման աշխատանքների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։

«Երթով շարժվում ենք, կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ։ Մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը և կհասկանանք՝ ով ով է և ով է կիսում այս պատասխանատվությունը։ Սա նաև լավ հնարավորություն է քաղաքական պաշտոններ զբաղեցող անձանց տարանջատվելու Նիկոլից և չկիսելու երկրի կործանման այս պատասխանատվությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարել էր. «Բոլոր քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն և դիրքորոշում հայտնեն, պետք է դիրքորոշում հայտնեն հասարակական կազմակերպությունները եւ մտավորականությունը, բուհերը: Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինի, սա նվազագույն պահանջներն է հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենք  ուժերը և գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետև այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular