ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ոստիկանատներում ենք, բերման ենթարկվածներով ենք զբաղված. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաև որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև:

Կան տուժածներ և բազմաթիվ բերման ենթարկվածներ: «Դիմադրության» շարժման մասնակիցների միջև բախումների ժամանակ ոստիկանները հարվածեցին նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

1or.am-ը կապ հաստատեց Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչ հետագա քայլեր է պլանավորում կատարված դեպքի առնչությամբ.

«Հիմա մենք ոստիկանատներում ենք, բերման ենթարկվածներով ենք զբաղված: Դեռ որևէ քայլ չեմ ձեռնարկել, ժամանակը ցույց կտա»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ 19։30-ին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, կլինի աշխատանքային զրույց քաղաքացիների հետ։ Վաղն առավոտյան կվերսկսվեն ակցիաները, իսկ երեկոյան կլինի հավաք ու երթ։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular