ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ հրապարակվել է երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից լրիվ հայանպաստ է. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին հրապարակել էին իրենց բնորոշմամբ «հայանպաստ» փաստաթուղթ՝ անհրաժեշտ համարելով ևս մեկ անգամ բարձրաձայնել մի շարք կարևոր կետերի մասին։
 
«Դրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է հայի համար»,- ասված է հայտարարության մեջ:
 
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը կարող է բանակցային սեղանին դրվել և դրա հետ կարելի է հույսեր կապել միայն մեկ դեպքում, երբ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն.
 
«Չի կարող հայաստանյան գործող իշխանությունը, որը կապիտուլյանտ է, որը ծնկած է թուրքերի առաջ, որը համարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի իշխանությունը Հայաստանում, առաջ տանել պրոհայկական թեզեր։ Այն, ինչ որ հրապարակվել է երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից լրիվ հայանպաստ է և ոչ միայն համապատասխանում է մեր ազգային, այլ նաև պետական շահերին։ Խնդիրն այն է, թե ո՞վ է այդ կետերը առաջ տանելու, եթե այն հրապարակվել է երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից, խմբակցություններ, որոնք ոչ մի լիազորություններ չունեն իշխանության մեջ։ Սա ընդամենը ցանկությունների շարքից կարող եմ անվանել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կառավարվել այն նույն անձի և նրա թիմի կողմից, որոնք Հայաստանը դիտավորյալ տարան ազգակործան և պետականակործան պատերազմի, և վերարտադրվելով 21 թվականի հուլիսին տեղի ունեցած արտահերթ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ հիմա փորձում են իրենց ազգակործան և պետականակործան ծրագիրը վերջացնել:
 
Քանի դեռ կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է ղեկավարել Հայաստանը, ինքը չի կարող հավասարը հավասարի բանակցել իրեն կապիտուլյացիայի ենթարկած, ծաղր ու ծանակի և նվաստացումների ենթարկող Ադրբեջանի բռնապետի հետ։ Հակառակ դեպքում՝ ամեն անգամ նորանոր բանակցությունների ընթացքում ունենալու ենք նորանոր կորուստներ, և այդ կորուստները կապիտուլյանտ իշխանությունը փորձելու է բարդել նախկինների վրա, քանի որ բնակչության զգալի մասը քաղաքականապես անգրագետ է և չի տարբերում իրականությունը կեղծիքից»-, 1or.am-ի հետ զրույցում ասաց Համբարյանը։
 
Անդրադառնալով օրերս ԱԺ-ում Փաշինյանի ելույթին՝ քաղաքագետը նշեց.
 
«Այս իշխանությունը, որը ավելի պրոադրբեջանական է քան բուն Ադրբեջանի իշխանությունը կարող է այնպիսի թեզեր առաջ բերել, որ Իլհամ Ալիևի մտքով չեն անցել։ Վերջին օրինակը, որի վրա ես շատ եմ ուզում ուշադրություն դարձնել, այն էր, որ Նիկոլ Փաշինյանը կրկին Ազգային Ժողովի ամբիոնն օգտագործելուվ, իսկ դրանից առաջ Էդմոն Մարուքյանին օգտագործելով, փորձում էր հայտարարել, որ Մադրիդյան սկզբունքներով չեղարկվում է Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները։ Բացահայտ սուտ, բացահայտ մանիպուլյացիա. Արցախի հանրաքվեն պետք է անցկացվեր 1998 թվականի մարդահամարի համաձայն, այսինքն ամեն դեպքում հանրաքվեի պարագայում հանրաքվեի մասնակիցների 76 տոկոսը հայեր էին լինելու, 22 տոկոսը ադրբեջանցիներ, 2 տոկոսը այլազգիներ։
Այս ամեն ինչը կապիտուլյանտ Նիկոլը մի կողմ է թողնում և առաջ է տանում այն թեզը, որ 91 թվականին իրականացված Արցախի անկախության հանրաքվեն մենք չեղարկում ենք, բայց ընդհակառակը, այն ավելի էր ամրապնդվում Մադրիդյան սկզբունքների համաձայն»:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular