ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը շարունակում է «ամուսնալուծությունը» ԱՊՀ-ից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Kremll.info-ն գրում է, որ Պետդուման լիագումար նիստում չեղարկվել է կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ երկրների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը, որպեսի արդյունքում լինի «ճանճերն առանձին, կոտլետները առանձին», և որպեսի ամեն ինչ չկախվի Ռուսաստանի և նրա բյուջեի վրա «ծանր» բեռով։

Ինչո՞ւ և ինչի՞ համար: Բացատրենք:

Ռուսաստանը ծրագրում է դուրս գալ ԱՊՀ-ում կենսաթոշակների մասին համաձայնագրից հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Համաձայն բացատրական գրության դրանով կտնտեսվի մինչև 2,2 մլրդ ռուբլի Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի բյուջեից 2023-ից 2025 թվականներին [երկարաժամկետ հեռանկարում, հաշվի առնելով տարբեր գործոններ, դա, մոտավորապես, տասնյակ միլիարդավոր ռուբլիներ են]: Այդ համաձայնագիրը ստորագրվել էր 1992 թվականին 10 երկրների կողմից. Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա։ Ըստ այդմ որոշվել է, որ հաշվի է առնվում ամբողջ աշխատանքային ստաժը ԽՍՀՄ-ի և ԱՊՀ-ի տարածքում։ Միաժամանակ կենսաթոշակը վճարում է բնակության երկիրը, նույնիսկ եթե անձը այլ երկրի քաղաքացիություն ունի։ Այսինքն հիմա ԱՊՀ-ից միգրանտը Ռուսաստանում կարող է թոշակի հույս ունենալ, կարծես անընդհատ այստեղ է աշխատել։ Միաժամանակ այդ նպատակով երկիր են գալիս ավելի ու ավելի շատ միգրանտներ, որոնց ներդրումը տնտեսության մեջ նվազագույն է։

Սակայն պետք է նշել, որ փոփոխությունները չեն ազդի գործող թոշակառուների վրա: Բացի այդ, Ռուսաստանն արդեն կնքել է նոր բազմակողմ համաձայնագիր ԵԱՏՄ շրջանակներում ըստ որի, տարբեր երկրների տարածքում ունեցած աշխատանքային ստաժը կգումարվի, և յուրաքանչյուր երկիր կվճարի իր մասը։ Այսինքն, փաստացի,  հիմա ավելի արդար համաձայնագիր կլինի կրճատված թվով երկրների հետ, որոնց հետ մեր երկիրը սերտորեն կապված է տնտեսությամբ և ֆինանսներով։ Եվ դա ճիշտ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular