ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կրքերը թեժացել են. ընդդիմությունը անցել է պլան Բ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Pravda.ru-ն գրում է, որ  ընդդիմադիր գործիչ Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմության առաջնորդները ցանկանում են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը քննարկել ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանների հետ։ Իսկ ավելի վաղ, վրանային քաղաքը, որը Փաշինյանի հակառակորդները հիմնել են Երևանի կենտրոնում, շատ երևանցիների մոտ նմանություններ էր առաջացրել Կիևի Մայդանի հետ։ Քիչ բայց տրամաբանական հարց է առաջանում. ի՞նչ է նշանակում դա, ի՞նչ է իրականում ուզում ընդդիմությունը, որքա՞ն են նրա հաջողության շանսերը:

Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի, ընդդիմության նոր հայտարարությունները հերթական ապացույցն են այն բանի, որ Հայաստանը «սկզբունքորեն պառակտված է, և հասարակության մեջ կա որոշակի բևեռացում», սակայն Երևանում քաղաքացիական անհնազանդության և Կիևի Մայդանի գործողությունների միջև նմանություններ չկան, քանի որ դրանց պատճառները խիստ տարբեր են։ «Հայաստանում բողոքի շարժման և ընդդիմության համախմբման հիմնական պատճառը երկրի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներն են և Արցախի հարցում գործող իշխանության վարած քաղաքականության հետ անհամաձայնությունը»,- պարզաբանել է Մարկարովը Pravda.ru-ին տված հարցազրույցում,- և ամենակարեւորը. նրանց ուզածը Փաշինյանին հեռացնելն է»։Այսինքն, ըստ քաղաքագետի, ընդդիմության տեսակետից Հայաստանի համար գլխավոր «չարիքը» գործող վարչապետն է, և հենց նա գնա, բողոքի ակցիաները կդադարեն։ Բայց, ընդգծել է Մարկարովը, հիմա դեռ պարզ չէ, թե արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա հասնել իր առջեւ դրված այդ նպատակին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular