ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորները չեն հասցնում քննել գործերը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագիծ է մշակել, որը վերաբերում է դատավորներ ընտրելու կարգին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ-ն առաջարկում է դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Վերաքննիչ քրեական դատարանում ծագել են մի շարք խնդիրներ՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված: Նշված տեսակի գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ենթադրում են անհապաղ քննության իրականացում, ինչը հաճախ հնարավոր չի լինում իրականացնել նմանատիպ գործեր քննող դատավորների սահմանափակ թվակազմի պատճառով:

Հետեւաբար անհրաժեշտություն է ծագել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի միայն քրեական գործեր քննող գործող դատավորների թվակազմից անհրաժեշտության դեպքում այլ դատավորների եւս ներգրավելու քննարկման առարկա գործերի քննությանը: Չի բացառվում, որ այս անհրաժեշտությունը ծագել է ընդդիմադիրների քայլերից հետո, երբ ավելի շատ քրեական գործեր են հարուցվում, ու դատավորները չեն հասցնում քննել դրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular