ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայից հետո «կբռնկվի» Ղարաբաղը. ԱՄՆ-ի պլանները պատրաստ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Ամերիկայի աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում և կոչ է արել առաջընթաց գրանցել տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման գործում: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո։

Դատելով հրապարակումից՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված բարդ իրավիճակը։ Սակայն տագնապալի է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշմանը մասնակցելու Ամերիկայի ցանկությունը, այլ նաև ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ «համախոհ գործընկերների հետ օգնել երկկողմ հիմքով, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին և Ադրբեջանին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության»։

Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում տգեղ ճշմարտություն բացահայտվեց. նկատի ունենալով Դոնբասում ԵԱՀԿ առաքելությունը՝ հօգուտ Ուկրաինայի զինված ուժերի աշխատանքի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման պլանների ի հայտ գալը՝ մեծ է հավանականությունը, որ Ուկրաինայից հետո կրկին կարող է «բռնկվել» Լեռնային Ղարաբաղը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular