ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի և իր Էկոնոմիկայի նախարարի համար սա կարող է լավատեսական լինել, բայց իրականում ցուցանիշը լավատեսական չէ. Նաիրի Սարգսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընթացիկ տնտեսական վիճակը համարեց լավատեսական: 

Առաջին եռամսյակի տվյալներով մենք 8.6 տոկոս տնտեսական իրական աճ ունենք, իսկ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք 9.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը շատ լավատեսական ցուցանիշ է»,- ասաց Փաշինյանը:

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանի և իր Էկոնոմիկայի նախարարի համար սա կարող է լավատեսական լինել, բայց իրականում ցուցանիշը լավատեսական չէ.

«Մեր կառավարությունը շարունակում է ապրել «բոշաների» հոգեբանությունով, որ բախտներս բերում է, երբ տարբեր երկրներում պատերազմներ են սկսվում, և դրա հետևանքով մենք ունենում մարդկանց ներհոսք Հայաստանի Հանրապետություն, այդ մարդիկ այստեղ ապրելու ժամանակ որոշակի գումար են ծախսում: Ոլորտի մոտ 4 տոկոս տնտեսական ակտիվությունը զարգացել է հիմնականում ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի հաշվին, ինչն ակնհայտ ցուցիչն է այն բանի, որ դա պատերազմի հետևանքով Հայաստան եղած ներհոսքի հետևանքն է: Ընդ որում՝ այդ ներհոսքը ոչ թե բաշխվել է Հայաստանի Հանրապետությունում տարածապես, այլ ընդամենը կապիտալի կուտակում է եղել Երևան քաղաքի մի քանի հյուրանոցներում և ռեստորաններում: Իհարկե, Փաշինյանի համար սա լավ ցուցանիշ է. Փաշինյանը կյանքում կարո՞ղ էր սպասել, որ իր կողմից ղեկավարվող կառավարությունը կարող է դրական արդյունք ստանալ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ առնվազն հիմար պետք  է լինել՝ կարծիք արտահայտելու համար, թե սա լավատեսական ցուցանիշ է, որ երկրի զարգացմանը կամ ապագային ուղղված հիմքեր են ստեղծվում.

«Մենք 2020 թվականին ունեցել ենք 7,5 տոկոս անկում, որը 2021 թվականին վերականգնվել է 5,6-ով, այսինքն, դեռ 2019-ի մակարդակին չենք հասել: 2022 թվականի համար միջազգային կազմակերպություններ, Համաշխարհային բանկը  և մեր Կենտրոնական բանկը ընդամենը 1,5 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում, ինչը գումարում ենք 5,6-ին, ստացվում է 7,1 տոկոս, դեռևս 22-ի ավարտին չենք հասնում 2019 թվականի ցուցանիշին: Եթե սա Կառավարության համար լավ է... չնայած՝ ինչի՞ մասին ենք խոսում»: 

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular