ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալ եմ քեզ՝ իմ Հայ ազգ. Հովհաննես Բաչկով

ՍՊՈՐՏ

Բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի առաջատար Հովաննես Բաչկովը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է հաղթանակը Երեւանում ավարտված Եվրոպայի առաջնությունում։

«Այսպիսի էմոցիաներ, ինչպիսին մեր ժողովուրդը փոխանցեց դահլիճում, թե դահլիճից դուրս՝ չէի զգացել։ Այս հաղթանակը ամեն մեկինդ է։ Շնորհակալ եմ քեզ՝ իմ Հայ ազգ։

Այն պահից, երբ սպորտով մտահոգվածները ասեցին, որ Երկիրը քո կարիքն ունի՝ ամեն ինչ թողեցի և եկա երկրիս պատիվը բարձր պահելու։

Եվրոպայի առաջնության բարձր մակարդակը ցույց տվեց կազմակերպիչների հսկայական աշխատանքը։

Եվ չեմ կարող չնշել լրագրողների և կամավորների նվիրված աշխատանքի մասին։

Շնորհավորում եմ իմ ընկերներին ովքեր ևս մեդալներ նվաճեցին։ Իմ հաջողության «տարոսը» մյուսներին»,- գրել է Ֆեյսբուքում Հովհաննես Բաչկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular