ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պայքարում ենք, որ Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը նաև գերի է վերցրել կառավարության անդամներին, որովհետև շատ դժվար է նայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերի մեջ ու հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք այսօր եղանք ԵՊՀ-ում: Ոստիկանական պատնեշներով արգելափակում են ոչ միայն կառավարական շենքերը, այլ նաև՝ բուհերը, իսկ համալսարանի ռեկտորը լինելով այնտեղ ներսից դուռը փակեց ու քարտուղարուհուն ասեց փոխանցել, որ ներսում մարդ չկա»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենք պայքարում են ոչ թե իշխանության, այլ՝ Հայաստանի ինքնիշխանության համար:

«Մենք պայքարում ենք ոչ ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար: Մենք պայքարում ենք, որ Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա: Այն ինչ-որ անում են այսօր գործող իշխանությունները, դրա վերջն այն է, որ մենք պետականություն չենք ունենալու»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ֆինանսների նախարարի այսօրվա հայտարարություններին:

«Նա հայտարարեց, որ Հայաստանի պետական պարտքն հասել է այն պատմական առավելագույնին: Սրանք իրենց կառավարման տարիներին 36 տոկոս ավելացրել են պետական պարտքը: Այսինքն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա մոտ հազար դոլար պարտք են ավելացրել»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular