ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելուց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը կարծում է, որ Թուրքիայի նոր ռազմական հարձակումը Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի անվտանգությունը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ընդունում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում, սակայն կարծում ենք, որ ցանկացած նոր ռազմական հարձակում Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի անվտանգությունը», - ասել է Փրայսը ճեպազրույցում:

Նա ընդգծել է, որ Սիրիայում թուրքական բանակի առաջիկա նոր ռազմական գործողության մասին լուրերի ֆոնին Վաշինգտոնը կոչ է անում Անկարային զերծ մնալ նման հարձակողական գործողություններից։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին, և շուտով այդ հարցով որոշում կկայացվի։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular